Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

44-օրյայի նախադեպն աչքի առաջ է

44-օրյայի նախադեպն աչքի առաջ է
05.06.2025 | 11:15

Տպավորություն է, որ այս մարդը հաստաղիքում է տեղավորվում, բայց իրականում իրեն ապահովագրում է առաջիկա պարտությունների պատասխանատվությունից:

Դե, 44-օրյաի նախադեպն աչքի առաջ է, Տոնոյան Դավիթն ու Ջալալն էլ կենդանի վկա։

Խելացի մարդ է, այս պահից ասում է, որ. «ես ինչ անեմ, էն հարիֆն ասում էր պատերազմ չի լինելու, ես էլ հավատացի»:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ